AM
14 Մարտ 2012 - 05:56 AMT

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը դեռ փակ են

Մարտի 14-ի ժամը 08.30-ի դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:

Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: