AM
14 Մարտ 2012 - 07:15 AMT

Սաուդյան Արաբիան չի կարողանա հատուցել համաշխարհային շուկայում նավթի հնարավոր պակասուրդը

Սաուդյան Արաբիան չի կարողանա հատուցել համաշխարհային շուկայում նավթի հնարավոր պակասուրդը Իրանի դեմ պատժամիջոցների խստացման դեպքում: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի նավթի նախարար Ալի Ալ-Նայիմին, հաղորդում է Al Jazeera-ն:

«Բոլոր հայտարարություններն այն առիթով, որ Սաուդյան Արաբիան ավելացնում է նավթի մատակարարումը իրանական մատակարարումները հատուցելու նպատակով, ճշմարիտ չեն»,- ասել է նախարարը: Նրա խոսքով` Սաուդյան Արաբիան չի կարողանա լրացնել այդ պակասուրդը և նման նպատակներ չի հետապնդում: