Եվրամիության էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարների խորհուրդը՝ Էկոֆինը, երեկվա նիստում հնարավոր է համարել պատժել երկրներից մեկին՝ Հունգարիային բյուջետային կանոնները խախտելու համար:
Նախարարները պայմանավորվել են 2013թ. դադարեցնել Հունգարիային 495 մլն եվրոյի հատկացումը, որտեղից ֆինանսավորվում են զարգացման ծրագրերը, եթե նա չվերականգնի բյուջետային հավասարակշռությունը 2012թ., հայտնում է «Ֆինմարկետը»:
ԵՄ-ն պահանջել է Հունգարիայից, որ բյուջեի պակասուրդը 2012թ. լինի ՀՆԱ 2,5 տոկոսի մակարդակում, իսկ 2013թ. պահել այն 3 տոկոսից ցածր նիշի վրա:





