Մարտի 14-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ–Ծաղկահովիտ ավտոճանա¬պար¬հին ուժեղ բքի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Արթիկի բնակիչ Ա. Քոչարյանին պատկանող «Իվեկո» մակնիշի 439 ՍԼ 24 պ/հ միկրոավտոբուսը:





