Թուրքիա առաքվող իրանական գազի գինը շատ ավելի է շուկայականից, ուստի Թուրքիան մարտի 16-ից հետո մտադիր է այն վիճարկել Միջազգային արբիտրաժային դատարանում, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Թուրքիան չի հետաձգի հայցը Միջազգային արբիտրաժային դատարան: Մենք հայց կներկայացնենք Իրանի դեմ մարտի 16-ից հետո»,-ասել է Թաներ Յիլդիզը:
Ավելի վաղ Թուրքիան դատարան էր դիմել իրանական գազի անբավարար ծավալի հարցով:





