AM
14 Մարտ 2012 - 09:49 AMT

ԱՄՆ անօդաչու ինքնաթիռները ևս 14 մարտիկ են ոչնչացրել Պակիստանում

Երկու ամերիկյան անօդաչու թռչող սարքեր հրթիռային հարվածներ են հասցրել ահաբեկիչներին Պակիստանի Վազիրիստան գավառում: Երեքշաբթի օրը ավիագրոհի արդյունքում առնվազն 14 մարտիկ է սպանվել` ներառյալ երկու դաշտային հրամանատարներ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պակիստանի հատուկ ծառայությունների տվյալների համաձայն` ամերիկյան անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են դաշտային հրամանատար մուլլա Նազիրի ջոկատի մեջ մտնող մարտիկների: Սպանվածների թվում են նաև Նազիրի երկու մերձավորներ: