AM
14 Մարտ 2012 - 10:52 AMT

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրադադար հայտարարելուց հետո առաջին անգամ հարված են հասցրել Գազային

Իսրայելի ռազմաօդային ուժերը փոխադարձ հրադադարի մասին հայտարարելու պահից ի վեր առաջին անգամ հարված են հասցրել Գազայի սեկտորին` ի պատասխան պաղեստինյան մարտիկների կողմից իսրայելյան տարածքի գնդակոծմանը:

Իսրայելն ու պաղեստինյան մարտիկները երեքշաբթի համաձայնել էին ոչ պաշտոնական հրադադարի, որի մասին պայմանագիրը ձեռք էր բերվել ավելի վաղ` Եգիպտոսի հովանու ներքո: Սակայն երկու կողմերն էլ միմյանց մեղադրեցին պայմանավորվածության խախտումների մեջ: