AM
14 Մարտ 2012 - 12:42 AMT

Սերգեյ Լավրովը Մերձավոր Արևելքում կատարվողը չի համարում երրորդ համաշխարհային պատերազմ

Հանդես գալով խորհրդարանականների առաջ Պետդումայում խորհրդարանական ժամի ընթացքում՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չի համաձայնվել ՌԼԴԿ պատգամավոր Յան Զելինսկու կարծիքի հետ, ով Մերձավոր Արևելքի վերջին դեպքերը համարել է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: «Այն, որ մենք զենք ենք վաճառում Սիրիային, պետք է արտաքին սպառնալիքներից երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Լավրովը:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը չի վաճառում միջոցներ, որոնք կարելի է կիրառել ցուցարարներին դիմակայելու համար: Լավրովը նշել է, որ ԱՄՆ հեղինակությանը հարվածելը չպետք է նպատակ դառնա ՌԴ համար: «Մենք պետք է ամրապնդենք մեր հեղինակությունը, իսկ ԱՄՆ հեղինակությունը չի ամրապնդվել Իրաքից երկրի դուրս գալուց հետո, չի ամրապնդվել Լիբիայի դեպքերից հետո»,- նշել է Լավրովը: