AM
14 Մարտ 2012 - 17:25 AMT

Մարտի 14-ին սիրիական Դարաա քաղաքում սպանվել է 20 մարդ

Դիտորդների խումբը հայտնել է, որ սիրիական զինված ուժերը մարտի 14-ին սպանել են առնվազն 20 մարդ` Դարաա քաղաքում ռազմական գործողությունների արդյունքում:

Մարդու իրավունքների պահպանության դիտորդական խորհուրդը հայտարարել է, որ քաղաքում սպանվել են 13 քաղաքացիականներ և ապստամբների կողմն անցած ևս 7 մարդ:

Հենց այս քաղաքում էր մեկ տարի առաջ սկսվել Բաշար Ասադի ռեժիմի դեմ ապստամբությունը, հայտնում է BBC-ն: