Հունաստանի դատախազությունը դավաճանության մեղադրանքով քրեական գործ է հարուցել չհաստատված անձանց դեմ, ովքեր 2008 թվականին մտադիր էին պաշտոնանկ անել այդ ժամանակվա Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսին, հաղորդում է Reuters-ը: Դավադիրները պատրաստ էին սպանել Կարամանլիսին, միայն թե արգելափակեին էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու վարչապետի փորձերը:
Մոտ ժամանակներս դատախազության քննիչները մտադիր են պարզել, թե ով է հանդես եկել որպես այդ դավադրության կազմակերպիչ, որի մասին ավելի վաղ հաղորդել էին հունական լրատվամիջոցները: Նախքան քրեական գործ հարուցելը դատախազը հարցաքննել է ոստիկանության, տեղական հատուկ ծառայությունների աշխատակիցներին և Կարամանլիսի թիկնապահներին, հաղորդում է Agence France-Presseճ-ը:





