AM
15 Մարտ 2012 - 06:00 AMT

Fitch Ratings-ը Մեծ Բրիտանիայի բարձրագույն վարկանիշի կանխատեսումը փոխել է «բացասականի»

Fitch Ratings վարկային գործակալությունը Մեծ Բրիտանիայի բարձրագույն վարկանիշի կանխատեսումը «կայունից» փոխել է «բացասականի» բյուջեի մեծ պակասուրդի պատճառով: Մեկնաբանության մեջ ասվում է, որ բարձրագույն վարկային վարկանիշը հաստատվել էր բյուջետային ու հարկային միջոցների հաջող կիրառումից հետո:

Fitch-ի վերլուծաբանները կարծում են, որ Մեծ Բրիտանիայի ընդհանուր առմաբ կայուն էկոնոմիկան բավականաչափ պաշտպանված չէ տնտեսական ցնցումներից, կապված Եվրոպայում պարտքային ճգնաժամի հետ: