AM
15 Մարտ 2012 - 08:15 AMT

Բարաք Օբամա. Բաշար Ասադի հեռացումը միայն ժամանակի խնդիր է

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կլքի պաշտոնը, հարցը միայն նրանում է, թե երբ դա տեղի կունենա: Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ մամլո ասուլիսում նման համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Ինտերֆաքսը:

Դրա հետ մեկտեղ Օբաման ընդգծել է, որ «դեռևս վաղ է խոսել Սիրիայում արտաքին ռազմական միջամտության մասին, քանի որ այն կարող է քաղաքացիական պատերազմի և զոհերի թվի ավելացման հանգեցնել»: