AM
15 Մարտ 2012 - 11:31 AMT

Իսրայելի ռազմաքաղաքական վերնախավը պատրաստ է սատարել Իրանի դեմ հարվածին

Իսրայելի ռազմական քաղաքական կաբինետի անդամ նախարարների մեծ մասը պատրաստ է սատարել Իրանի դեմ հարվածին, եթե այդ հարցը քվեարկության դրվի: Նման հաղորդագրություն է այսօր տարածել «Մաարիվ» թերթը:

Ինչպես նշում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, վարչապետ Բինյամին Նեթանյահուին « հաջովել է ստանալ անվտանգության կաբինետի 14 անդամներից 8-ի հավանությունը», գրում է կառավարական աղբյուրներին մոտ կանգնած մեկնաբան Բեն Կասպիտը: Նա պնդում է նաև, որ վարչապետը հակված է «գրոհել Իրանի դեմ մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները», քանի որ մտավախություն ունի, որ ընտրություններից հետո Օբաման կկորցնի հետաքրքրությունը իրանական թեմայի հանդեպ: