AM
15 Մարտ 2012 - 13:20 AMT

Եվրախորհրդարանը Ռուսաստանի ընտրությունները բնութագրել է որպես «անազատ և անարդար»

Եվրախորհրդարանը Ռուսաստանի ընտրությունները բնութագրել է որպես «անազատ և անարդար», հայտնում է «Ինտերֆաքսը»: Հինգշաբթի օրը համապատասխան ուղղում է կատարվել Եվրախորհրդարանի Ռուսաստանի վերաբերյալ բանաձևում, հայտնել է Ժողովրդական ազատության կուսակցության համանախագահ Միխայիլ Կասյանովը, որը վերադարձել է Ստրասբուրգից Ռուսաստանի վերաբերյալ լսումներից:

Արձանագրությունների 99,99 տոկոսի մշակման արդյունքում հայտնի է դառնում, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հավաքում է ձայների 63,60 տոկոսը: