AM
16 Մարտ 2012 - 07:17 AMT

Իրանը հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիայի բնակչությանը

Իրանը հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիայի բնակչությանը:

40-տոննայանոց բեռը, բաղկացած դեղամիջոցներից, բժշկական սարքավորումներից, ծածկոցներից ու վրաններից, ժամանել է Դամասկոս, հայտնում է IRNA գործակալությունը:

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ սատարում է Սիրիայի ժողովրդին և ևս 3 խմբաքանակ կուղարկի առաջիկայում: