AM
17 Մարտ 2012 - 06:20 AMT

Իրաքի վարչապետ. Սիրիայի տարածքով Իրաք հասած բեռները հումանիտար օգնություն են

Իրաքի իշխանությունները թույլ չեն տա օգտագործել երկրի տարածքը զենքի առաքումների համար: Սիրիայի տարածքով Իրաք փոխադրվող բեռները հումանիտար օգնություն են, հայտնում է Իրաքի վարչապեը Նուրի ալ Մալիքիի գրասենյակը:

«Սիրիայի տարածքով Իրաք հասած բեռները հումանիտար օգնություն են, ոչ թե զենք: Իրաքը թույլ չի տա կողմերից ոչ մեկին օգտագործել իր տարածքը կամ օդային տարածքը զենքի առաքման համար»,-հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԱՄՆ-ն զգուշացրել էր Իրաքին, որ անթույլատրելի է տարածք տրամադրել Իրանին Սիրիա զենք առաքելու համար: