AM
17 Մարտ 2012 - 06:42 AMT

Սաստիկ մառախուղի պատճառով Պեկինում մոտ 200 չվերթ է հետաձգվել

Սաստիկ մառախուղի պատճառով Պեկինի Շոուդու օդանավակայանում 199 չվերթ է հետաձգվել:

Մառախուղի պատճառով չվերթեր են հետաձգվել նաև Շիցզյանչժուան, Չժենչժոու և մյուս օդանավակայաններում:

Պեկինի օդերևութաբանական կայանը դեռ գիշերը քաղաքում հայտարարել էր վտանգի բարձր մակարդակ: Երթևեկությունը դանդաղել էր: Օդերևութաբանների կանխատեսումներով մառախուղը կպահպանվի մինչև կեսօր: