Օսամա բին Լադենը մահից առաջ հրամայել էր իր կոմնակիցներին մահափորձ պատրաստել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Դևիդ Պետրուեսի դեմ, որն այն ժամանակ Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարն էր, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով այն փաստաթղթերին, որոնք հայտնաբերվել են այն տանը, որտեղ սպանվել է «Ալ Քաեդայի» առաջնորդը:
Բին Լադենը մտադիր էր կործանել Օբամայի ինքնաթիռը: Ահաբեկիչը նշել է, որ Օբամայի մահից հետո երկիրը կգլխավորի փոխնախագահ Ջո Բայդենը, որը պատրաստ չէ դրան:
Միևնույն ժամանակ, Օբամայի վարչակազմում հայտարարել են, որ ահաբեկիչների այդ պլանները երբեք իրական սպառնալիք չեն եղել նախագահի կյանքի համար, տեղեկացնում է lenta.ru-ն:





