AM
17 Մարտ 2012 - 07:21 AMT

Լիբիայում բախումներ են ընթանում ֆեդերալիզմի կողմնակիցների ու հակառակորդների միջև

Լիբիայի Բենգազի քաղաքում բախումներ են ընթանում ֆեդերալիզմի կողմնակիցների ու հակառակորդների միջև, մի պլանի, որի համաձայն երկիրը պետք է բաժանվի երեք ինքնուրույն շրջանի:

Դաշնային կառուցվածքի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավքը հարձակման է ենթարկվել մի խումբ զինված մարդկանց կողմից: Մի քանի մարդ վիրավորվել է:

Արևելյան Լիբիայի ցեղերի առաջնորդներն ու աշխարհազորայինների առաջնորդները դաշնային կառուցվածքի կողմնակիցներ են: Դաշնային կառուցվածքի հակառակորդները հայտարարում են, որ երկիրը պետք է միասնական մնա, հայտնում է BBC-ին: