AM
17 Մարտ 2012 - 07:27 AMT

«Ժողովուրդ». Պատերազմի հետ կապ չունեցող մարդիկ ԵԿՄ նիստում հուշամեդալներ են ստացել

Երեկ «Ժողովուրդը» տեղեկացել է, որ «Երկրապահ» կամավորականների միությունը նիստ է հրավիրել, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայոց բանակի 20-ամյակի առիթով հոբելյանական հուշամեդալներով պարգևատրել է վարչության 77 անդամներին: ԵԿՄ նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանը թերթին հայտնել է. «ԵԿՄ վարչության օրակարգում վարչության նախագահի աշխատանքային ծրագրերի հաստատումն էր: Այդ ընթացքում վարչության նախագահի միջնորդությամբ Սեյրան Օհանյանը փաստացի ազատամարտին մասնակցած վարչության անդամներին պարգևատրել է «Բանակի 20-ամյակի հուշամեդալով»»:

Սակայն «Ժողովուրդը» պարզել է, որ հուշամեդալներ են ստացել մարդիկ, ովքեր պատերազմի հետ կապ չեն ունեցել, օրինակ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Լեռնիկ Լալայանը, Արթուր Մկրտչյանը (Մանվել Գրիգորյանի թիկնապահ Ճուտը) և Արա Մինասյանը (Սերժ Սարգսյանի խնամին): Ավելին, թերթը տեղեկացել է նաև, որ առաջարկ է եղել ԵԿՄ-ում բոլոր ազատամարտիկներին անխտիր պարգևատրել հոբելյանական հուշամեդալով, սակայն չի ընդունվել: