Մահմեդական աշխարհը դեմ է ռազմական միջամտությանը Սիրիայում, որը նոր ավերածություններ կբերի ու չի նպաստի խաղաղության հաստատմանը: Այդ մասին հայտարարել է Էքմելեդդին Իհսանօղլու, որը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարն է: Այն միավորում է 57 պետություն 1,5 մլրդ բնակչությամբ:
ՄԱԿ կենտրոնակայանում նա հույս է հայտնել, որ Քոֆի Աննանի և ԱՊԼ բարի ծառայությունների շնորհիվ բոլորի համար ընդունելի որոշում կգտնվի: «Մեր կարծիքով որոշակի համաձայնություն է ուրվագծվում ԱԽ հինգ մշտական անդամների միջև: Դա կարող է նպաստել արյունահեղության դադարեցմանը»,-ասել է Էքմելեդդին Իհսանօղլուն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





