AM
17 Մարտ 2012 - 07:37 AMT

Հարավային Օսեթիայի ԱԳՆ. Թբիլիսիի վիզաների մասին առաջարկը քարոզչական հնարք է

Հարավային Օսեթիայի ԱԳ նախարարությունը քարոզչական հնարք է համարել նախօրեին Թբիլիսիի առաջադրած պայմանները Ռուսաստանի ու Վրաստանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացման մասին:

«Վրաստանի նախագահի հայտարարությունը ՌԴ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկումը հերթական քարոզչական հնարքն է, որն ուղղված է ոչ այնքան դեպի Վրաստան ՌԴ քաղաքացիների հոսքի ավելացմանը, որքան Արևմուտքի աչքում «կառուցողական» ու «խաղաղասեր» կերպարի ստեղծմանը»,-ասվում է Հարավային Օսեթիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Ըստ պաշտոնական Ցխինվալի, վրաց քաղաքական գործիչների թեզերը լայն արձագանք են ստանում Արևմուտքում և Վրաստանի նախագահի հայտարարությունը փիառ ակցիա է, ուղղված արևմտյան լսարանին:

«Այն, որ ի պատասխան նրանք միանգամայն անընդունելի պահանջներ են դնում, վկայում է այն մասին, որ իրականում Վրաստանը շահագրգռված չէ կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ»,-ասել են Ցխինվալում: