Թիվ 19 ընտրատարածքում Հակոբ Հակոբյանի և Սեյրան Սարոյանի դեմ առաջադրվելու ցանկություն ունի նախկինում ԱԱԾ մայոր Սարգիս Քոչարյանը, որը իր հակառակորդների համար կարող է վտանգավոր լինել առաջադրման անսպասելիության առումով: Քոչարյանը երեկ «Հայկական ժամանակ» թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ առաջադրվելու նպատակ ունի. «Ազգային անվտանգությունից ուժեղ եք աշխատում: Այո, առաջադրվելու եմ: Դիմում եմ գրել, փաստաթղթերը վերցնեմ, կառաջադրվեմ»: Նաև հավելել է, որ հաղթելու է նշված երկու թեկնածուներին, քանի որ, ի տարբերություն նրանց, ժողովրդի մաս է կազմում, լեզու, բերան ունի, տառերը ճանաչում է ու կարող է Էջմիածինցու համար վերջապես մի բան անել: Մյուս պատգամավորները տառերը չե՞ն ճանաչում` հարցրել է թերթի թղթակիցը: «Չգիտեմ, եթե ճանաչեին, կխոսեին, էլի»,- պատասխանել է նա:





