AM
17 Մարտ 2012 - 07:57 AMT

Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին

Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ չի հավաքել առաջդրման համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը:

«Ցանկանում եմ նշել, որ ես չեմ հեռանա քաղաքական կյանքից»,-ասել է դը Վիլպենը:

Նախագահական մրցավազքի մասնակիցները պետք է Սահմանադրական խորհուրդ ներկայացնեն քաղաքապետների, պատգամավորների ու սենատորների 500 ստորագրություններ: