ՄԱԿ տեխնիկական առաքելությունը Դամասկոս կմեկնի մարտի 18-ին՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման շուրջ խորհրդակցություններ սկսելու համար: Դա կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ»,-իր միկրոբլոգում է գրել ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նման առաքելություն Սիրիա գործուղելու մասին հայտարարել էր ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը, որը ուրբաթ օրը կարճ զեկույցով հանդես է եկել ՄԱԿ ԱԽ-ում:





