AM
17 Մարտ 2012 - 09:01 AMT

Իրանը ֆինանսներ է տրամադրում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից ոմանց

Իրանը ֆինանսներ է տրամադրում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի որոշ առաջնորդներին՝ խանգարելու համար միջպաղեստինյան հաշտեցմանը, հայտարարել է ՖԱԹՀ շարժման ԿԿ անդամ Ազամ ալ Ահմադը լիբանանյան «Ալ Մոստաբակլ» թերթին:

Ազամ ալ Ահմադը պաղեստինյան հանրության միասնականությանն ուղղված ջանքերի ձախողման պատասխանատվությունը դրել է իսլամական հանրապետության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հաշտեցումը կասեցվեց ՀԱՄԱՍԻ-ի ղեկավար Իսմաիլ Հանիի Իրան կատարած այցից հետո»,-ասել է ալ Ահմադը: