AM
17 Մարտ 2012 - 11:10 AMT

Դամասկոսում երկու պայթյունների արդյունքում մահացել են շուրջ 27 հոգի

Մարտի 17-ին առնվազն 27 հոգի մահացել են Դամասկոսում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ մեջբերելով առողջապահության նախարարությունը: Եվս 97 հոգի վիրավորվել են:

Պայթյուններից մեկն իրականացվել է Թահրիր հրապարակի շրջանում, մյուսը՝ Օմեյադով հրապարակում, որտեղ երկու օր առաջ տեղի է ունեցել նախագահ Բաշար Ասադին աջակցող զանգվածային ցույց: