AM
17 Մարտ 2012 - 14:01 AMT

Պհենյանը պատրաստ է արբանյակի գործարկմանը դիտորդներ հրավիրել

ԿԺԴՀ իշխանությունյները կարող են արբանյակով հրթիռի տիեզերք գործարկմանը միջազգային դիտորդներ և լրագրողներ հրավիրել:

Հրթիռի մեկնարկը նշանակված է ապրիլին և, համաձայն հյուսիսկորեական իշխանությունների հայտարարության, նվիրված կլինի պետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին:

Ավելի վաղ ԱՄՆ-ն Պհենյանի այդ ծրագրերը սադրանք էր անվանել և ընդգծել, որ նոր գործարկումը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար, հաղորդում է BBC-ն: