AM
17 Մարտ 2012 - 14:08 AMT

Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչում «Իմպուլսը» հաղթեց «Ուլիսին»

Մարտի 17-ին կայացավ 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը:

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Դիլիջանի «Իմպուլսը» հանդիպեց Հայասանի գործող չեմպոին «Ուլիսին»: Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ «Իմպուլսը» հաղթեց 2:1 հաշվով:

Երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա մարտի 18-ին: Իջևանի «Արնար» մարզադաշտում կհանդիպեն «Շիրակը» և «Միկան»: