Իրանում սկսվել է նոր անօդաչու թռիչքային սարքի արտադրությանը, որը ստացել է «Շահպարակ» անվանումը, ինչը նշանակում է «Թիթեռ»: Այդ մասին հայտարարել է Իրանի անգլալեզու Պրես-ՏՎ հեռուստաալիքը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Նոր անօդաչու սարքը կարող է բարձրանալ 4,5 մ բարձրության վրա, անցկացնել օդում 3,5 ժամ, տեղափոխել 8 կգ բեռ, հայտնել է նախագծի ղեկավար Ռեզա Դանանդե Հակամաբադը: Ըստ նրա, անօդաչու սարքը երկու շարժիչ ունի և զինված է երեք տեսախցիկներով: Այն կարող է օգտագործվել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական խնդիրների լուծման, այդ թվում սահմանների պարեկության համար:
Այս տարվա հունվարին Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտնել է, որ շուտով կսկսվի ծովային տարածքների պարեկության համար նախատեսված անօդաչու սարքերի արտադրությունը:





