Մարտի 18-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում կտրուկ վատթարացել է երեք ամսական երեխայի առողջությունը, և նրա հոսպիտալացումն ավտոճանապարհի անանցանելիության պատճառով անհնարին է. անհրաժեշտ է օգնություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ կանչի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մարզային փրկարարական վարչության և ՀՀ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման ուժերով, Ծաղկուտի և Զորակերտի գյուղապետերի միջնորդությամբ իրականցվել է երեխայի դուրսբերումը երթևեկելի հատված, որտեղից (Արդենիս գյուղի հատված) հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ հիվանդը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ երեխայի առողջական վիճակը բավարար է:





