ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05.03. -16.03.2012թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 1.13մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել է 1.39մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախարարությունից հայտնում են, որ տուգանքները նշանակվել են բուսական ու կենդանական աշխարհի, մթնոլորտային օդի, հողերի պահպանության ոլորտներում ու հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար





