Եգիպտական «Նասիրիի կոնգրես» կուսկացության առաջնորդի տեղակալ Ֆարուք Ալ-Աշիրին Ալ-Ալամ հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ասել է, որ Դամասկոսում տեղի ունեցած պայթյունները իրենց բնույթով շատ չեն տարբերվում Էդլեբում և Հոմսում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից:
«Սիրիայում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ամերիկա-իսրայելական ծրագրի մի մասն են, որի նպատակն է տարածաշրջանը մասնատել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման և մի շարք արաբական պետությունների միջոցով»,-ասել է եգիպտացի մեկնաբանը:
«Եթե Սիրիայում բռնությունը դադարեցվի, Քոֆի Աննանը կկարողանա շարունակել իր առաքելությունը և արդյունքներ ստանալ»,-ասել է Ալ-Աշիրին, հաղորդում է «Իննովեշչանիեն»:
Շաբաթ օրը Դամասկոսում երկու ավտոմեքենաների պայթյունների արդյունքում զոհվել է 27, վիրավորվել 140 մարդ:





