AM
19 Մարտ 2012 - 15:16 AMT

Ֆրանսիայի նախագահի թեկնածուները չեղյալ են հայտարարել նախընտրական միջոցառումները հրեական դպրոցի մոտ գնդակահարության պատճառով

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում երեք գլխավոր թեկնածուներից երկուսը՝ Նիկոլյա Սարկոզին և սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, չեղյալ են հայտարարել ընթացիկ նախընտրական միջոցառումները՝ կապված Թուլուզում հրեական դպրոցի մոտ չորս մարդու սպանության հետ, հաղորդում է AFP-ն:

Սարկոզին մարտի 19-ին շտապ ժամանել է Թուլուզ, որտեղ հանդես է եկել սպանության հրապարակային դատապարտումով՝ անվանելով այն «ազգային ողբերգություն» և «նողկալի հանցագործություն»: