Սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները մարտի 19-ի ցերեկը գրոհել են Դեյր ազ-Զաուր քաղաքը, որը գտնվում է Իրաքի սահմանի հարևանությամբ` երկրի նավթով հարուստ արևելյան հատվածում, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով կատարվածի ականատեսներին:
Նրանց տվյալների համաձայն` նախկինում զորքով շրջապատված քաղաք հյուսիսից մուտք են գործել զրահատեխնիկայի տասնյակ միավորներ` ներառյալ տանկեր: Զինծառայողները ձգտում են վերահսկել Դեյր ազ-Զաուրի առանցքային խաչմերուկները:
Նրանց դիմադրում են ապստամբների ջոկատները, որոնք զինված են միայն հրաձգային զենքով և (մի շարք դեպքերում) ականանետներով:





