AM
20 Մարտ 2012 - 06:01 AMT

Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ գործարկվել է «Վիժիպիրատ» հակաահաբեկչական ծրագրի գերագույն մակարդակը

Ֆրանսիայում անցած յոթ օրերի ընթացքում երկրի հարավում երեք երեխաների և չորս չափահասների գնդակոծած մարդասպանին բռնելու մասշտաբային օպերացիա է սկսվել, հաղորդում է Վեստի.ռու-ն: Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահ Նիկոլյա Սարկոզին ստիպված էր գործարկել «Վիժիպիրատ» հակաահաբեկչական ծրագրի գերագույն` ալ կարմիր մակարդակը և առավելագույն տագնապ հայտարարել Հարավ-Պիրենեյան տարածաշրջանի ողջ տարածքում, որտեղ կատարվել են սպանությունները: «Այդ գարշելի հանցագործությունները չպետք է անպատիժ մնան: Բացարձակապես բոլոր հնարավոր միջոցները կգործարկվեն այդ հանցագործին վնասազերծելու համար»,- ընդգծել է Սարկոզին: