Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ քննարկման է ներկայացրել Սիրիայի վերաբերյալ հերթական բանաձևի նախագիծը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ եվրոպացի պատգամավորների, , նոր փաստաթղթում արտացոլվել են այն դրույթները, որոնք արդեն իսկ փորձում է կյանքի կոչել ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը: Մասնավորապես, այնտեղ կան դրույթներ, որոնք դատապարտում են Բաշար Ասադի ռեժիմի կողմից գործադրվող բռնությունները:
«Ֆրանսիան մշակել է բանաձևի նոր նախագծի դրույթները, բացի այդ, աջակցություն է առաջարկել Աննանի առաքելության կազմակերպման հարցում»,-ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարկ Լայլ Գրանտը: Նշենք, որ մարտին նա կատարում է նաև խորհրդի նախագահի պարտականությունները, հայտնում է ՌԲԿ-ն:
Բանաձևը կոչ է անում հրադադար հայտարարել, քաղաքական երկխոսություն սկսել, ապահովել բարեգործական առաքելությունների մուտքը երկիր:
ՌԴ ԱԳՆ-ն դեռ չի արձագանքել բանաձևին:





