AM
20 Մարտ 2012 - 14:34 AMT

ԱՄՆ-ը կարծում է, որ Սիրիայի կառավարությունը պետք է առաջինը զիջումների գնա և դադարեցնի կրակը

ԱՄՆ-ը կարծում է, որ Բաշար Ասադի կառավարական զորքերը պետք է առաջինը դադարեցնեն կրակը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը՝ մեկնաբանելով ձեռնարկվող ջանքերը Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման հարցում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Լրագրողները, մասնավորապես հետաքրքրվել են, թե պատրաստ է արդյոք ԱՄՆ վարչակազմը խոստովանել, որ սիրիական ընդդիմության կողմում գործող զինված խմբավորումները նույնպես պետք է դադարեցնեն կրակը:

Նուլանդի խոսքով, Ասադի կողմից հրադադարի վերաբերյալ պարտականությունների բացակայության պայմաններում չի կարելի հուսել, որ մյուսները կդադարեցնեն բռնություն կիրառելը: