Չնայած «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարին՝ Վիետնամը չի հրաժարվում Ճապոնիայում երկու ատոմային ռեակտոր գնելու մտադրությունից և շարունակում է համագործակցությունը նրա հետ խաղաղ ատոմի ոլորտում: Այդ մասին հայտարարել է վիետնամական կառավարության ղեկավար Նգուեն Թան Զունգը Ճապոնիայի նախկին վարչապետ Յուկիո Հատոյամեին:
«Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարը չի խաթարել Վիետնամի վստահությունն ատոմային էներգետիկայի ճապոնական տեխնոլոգիաների հանդեպ»,- ասել է նա:





