«Երկրի» տեղեկություններով քրեական գործ է հարուցվել ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գուրգեն Գաբրիելյանի (Գել) տեղակալներից մեկի դեմ` խոշոր ծավալով զենք-զինամթերք վաճառելու մեղադրանքով: Թերթը տեղեկատվությունը փորձում է ճշտել դեռևս նախորդ շաբաթվա սկզբից, սակայն` ապարդյուն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը խնդրում է զանգահարել նախ հինգ րոպեից, հետո կես ժամից, հետո աշխատանքային օրվա վերջում, և այդպես մեկ շաբաթ շարունակ: Իսկ երեկ էլ առաջարկել է, որ զանգահարեն Հատուկ քննչական ծառայություն, քանի որ նման գործերով նրանք են զբաղվում: ՀՔԾ-ից էլ, սակայն, հայտնել են, թե նման գործ իրենց մոտ չկա:





