AM
21 Մարտ 2012 - 06:09 AMT

«Առավոտ». Վայոց ձորի մարզպետը նույն պետհամարանիշն օգտագործում է երկու մեքենայի վրա

Վայոց ձորի մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը Վայոց Ձորի մարզպետարանին ամրակցված 031 ԼԼ 55 պետհամարանիշները օգտագործում է իր անձնական «Ռենջ ռովեր» և «Հունդայի Ալտիմա» մակնիշների ավտոմեքենաների վրա:

«Առավոտը» գրում է. « Զարմանալի է, որ այս փաստը վրիպել է ճանապարհային ոստիկանների աչքից, քանի որ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքն արգելում է նայն պետհամարանիշը մեկից ավելի տրանսպորտային միջոցի վրա օգտագործել:

Նման իրավախախտում կատարող անձը ենթակա է վարչական պատասխանատվության»: