Երեկ երեկոյան Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ, նշվում է 800-ից մինչև 2000 շենքերի փլուզումներ: Զոհերի մասին դեռևս տեղեկատվություն չկա:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին տեղական ժամանակով 22.02-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Մեքսիկայում ` Օմետեպեկ քաղաքից 15 կմ դեպի արևելք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 18 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ:
Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 5 հետցնցում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 16.660 և արևմտյան երկայնություն 98.190: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը թույլ զգացվել է նաև մայրաքաղաք Մեխիկոյում:





