Տարիներ շարունակ գարնանային ու աշնանային գիշերահավասարից հետո մենք փոխում էին ժամային գոտին՝ առաջ կամ հետ տանելով ժամացույցի սլաքը: Այս տարի դա այլևս չի լինի, և այս գարուն մենք կմնանք բնական ժամային գոտում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին խոսեց պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«1997 թվականին, երբ օրենքն ընդունվեց, կար էլեկտրաէներգիայի խնայողության անհրաժեշտություն, սակայն հիմա մենք այդ տնտեսական խնդիրը չունենք, դրա համար էլ կարող ենք արդեն փոփոխություն կատարել: Իրականում, սա ոչ թե փոփոխություն է, այլ ընդհակառակը. ժամային գոտու փոփոխություն այլևս չի լինի: Մենք ոչ մի բան չենք փոխում այլևս ու մնում ենք մեր բնական ժամային գոտում »,- մանրամասնեց բանախոսը:
Նա նաև նշեց, որ օրենքում փոփոխություն կատարելը բացարձակ կապ չունի Ռուաստանի՝ ժամային գոտին այլևս չփոխելու որոշման հետտ. «Դա ոչ միայն Ռուսաստանում, այլև Ճապոնիայում, ԱՄՆ-ում ընդունված, արդեն հաստատված օրենք է»:
Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Խաչատուր Գասպարյանն էլ նշեց, որ նախկին օրենքը մարդկանց կենսառիթմերին հակառակ էր ու առաջացնում էր հոգեբանական ու առողջական խնդիրներ:





