AM
21 Մարտ 2012 - 12:05 AMT

Սելիմի լեռնանցքը կրկին դժվարանցանելի է

Ձյան առատ տեղումների հետևանքով Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է: Ձյան շերտի հաստությունը հասնում է 1.0– 2.0 մ.-ի: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ համապատասխան տեխնիկայի օգնությամբ մաքրման ինտենսիվ աշխատանքները շարունակվում են: Աշխատանքների ավարտի և ճանապարհի անցանելիության վիճակի մասին կհայտնվի լրացուցիչ: