AM
21 Մարտ 2012 - 13:19 AMT

Ռուսական բանակում կարող է ստեղծվել կիբերհրամանատարություն

ՌԴ իշխանությունները քննարկում են ԶՈւ-ում կիբերհրամանատարության ստեղծման հարցը, որը զբաղվելու է բանակի տեղեկատվական անվտանգության հարցերով, հաղորդել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ռազմական գիտնականների հետ հանդիպմանը:

«Ներկայումս քննարկվում է կիբերհրամանատարության ստեղծման հարցը: Այն կապված է լինելու ոչ միայն Զինված ուժերի տեղեկատվական անվտանգության ապահովման, այլ նաև ամբողջ պետության ենթակառուցվածքների հետ»,-ասել է Ռոգոզինը: