AM
21 Մարտ 2012 - 13:42 AMT

Թուլուզի մարդասպանը ձերբակալվել է

Թուլուզ և Մոնտոբան քաղաքներում զինվորականների և երեխաների ենթադրվող մարդասպանը երեքշաբթի օրը ձերբակալվել է ոստիկանության կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը: Առայժմ տեղեկատվություն չկա այն մասին՝ հանցագործը ձերբակալվել է գրոհման արդյունքում, թե ինքն է հանձնվել ոստիկանությանը:Տղամարդը, ում կասկածում են դպրոցի տարածքում մարդկանց վրա կրակելու և երեք զինվորականների սպանության մեջ, գիշերը ձերբակալվել է Թուլուզի շենքերից մեկում: