Սիրիական խնդրի կարգավորման ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանըառաջիկայում կայցելի Մոսկվա, լրագրողներին հաղորդել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք պայմանավորվել ենք, որ Քոֆի Աննանն առաջիկայում կայցելի Մոսկվա»,-հայտարարել է Լավրովը:
Նախարարի խոսքով, հատուկ դեսպանորդի այցը Մոսկվան ծրագրում է օգտագործել «Սիրիայում իրավիճակի հանգուցալուծման հարցում աջակցություն ստանալու համար»:





