Իրանի և «վեցնյակի» ներկայացուցիչների հանդիպումը կարող է կայանալ արդեն ապրիլին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` «Կոմերսանտ FM» ռադիակայանի եթերում:
Բացի այդ, Լավրովը հավելել է, որ Իրանին հարվածելու դեպքում, այդ երկրի իշխանությունը քաղաքական որոշում կկայացնի միջուկային զենք արտադրելու մասին:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը միջազգային միջնորդ վեցնյակի անունից Իրանին առաջարկել է մարտի 6-ին վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Մարտի կեսին ԻԻՀ ԱԳՆ պաշտաոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ նման հանդիպում տեղի կունենա առաջիկայում: Նա ասել է, որ որպես անցկացման վայր առաջարկվել էր Ստամբուլը:





