AM
21 Մարտ 2012 - 14:53 AMT

Քեթրին Էշթոն. ԵՄ-ը կշարունակի ռասսայական խտրականության դեմ պայքարը

«Ռասսայական խտրականության դեմ պայքարի միջազգային օրն առիթ է Եվրամիության անսասան հավատարմությունը ռասիզմի և քսենոֆոբիայի բոլոր ձևերի հետ պայքարում ընդգծելու համար»,- հայտարարել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը՝ ելույթ ունենալով Բրյուսելում:

«Ռասսիզմի դեմ պայքարի գլոբալ ջանքերը հիմնված են Ռասսայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին միջազգային կոնվենցիայի վրա: Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին վավերացնել այն և հնարավորինս շուտ ձեռնամուխ լինել կոնվենցիայի իրականացմանը»,- ասել է նա, հաղորդում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը: