ԱՄՆ քաղաքականությունն Իրանի առնչությամբ միջազգային հանրությանը դրդում է գործելու համաշխարհային պատմության մեջ ամենագլխավոր սխալը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Ֆիդել Կաստրոն: «Ես ոչ մի կաթիլ չեմ կասկածում, որ Միացյալ Նահանգները ուր որ է կգործեն պատմության մեջ ամենամեծ սխալը և դրան կդրդեն ողջ աշխարհին»,- գրել է Կաստրոն «Ճանապարհներ, որոնք փորձանքի են բերում» խորագրով նոր հոդվածում:
«Դեռևս ոչ ոք և երբեք նման արկածախնդրություն չէր ձեռնարկել»,- գրում է Կաստրոն` հղում կատարելով մամուլում տեղ գտած հրապարակմանը Իրանի ողջ արդյունաբերական ենթակառուցվածքը ռումբային և միջուկային հարվածներով ոչնչացնելու վերաբերյալ Պենտագոնի ծրագրերի մասին:





